Posted in նյութեր

Ստամբուլ N.2

Արդեն մեկ անգամ եղել եմ Ստամբուլում, բայց դե կրկնությունը գիտության մայրն է: Անցած տարի Դեկտեմբերին առաջին անգամ այցելելով և այս տարի կրկին գնալով ամրապնդեցի կարծիքս քաղաքի, ժողովրդի և հյուրընկալ կողմի հանդեպ: Առաջին անգամ լինելով այնտեղ, ինչ տեսա մի ամբողջ տպավորությունների ալիք հաղորդեց մտքիս, ու այս մեկ տարվա մեջ ամեն ինչ հանդարտվեց ու տեսա Ստամբուլի նաև ուրիշ կողմը:

Օր 1

Առավոտյան ժամը 9-ին շարժվեցինք դպրոցի մոտակայքից: Բոլորս գիտեյինք մեզ սպասվող ճանապարհի մասին՝ 30 ժամ: Ճանապարհորդ ընկերներիցս ոմանց գիտեյի, ոմանց շատ քիչ էի ճանաչում, ուստի իմ նախաձեռնությամբ սկսեցինք ներկայացնել մեզ ծանոթանալ իրար հետ: Դրանից հետո սկսեցինք բառախաղեր խաղալ: Մինչ հայ-վրացական սահմանը մեզնից շատերը ինտերնետ ունեյին, սակայն սահմանը հատելով մենք մնացինք առանց համացանց: Հայ-վրացական սահմանը հատեցինք ցերեկը, իսկ վրաց-թուրքականը ուշ գիշերը, ապա բոլորով քուն ընկանք:

Օր 2

Առավոտյան արթնացա, ակնթարթորեն աչքերս բացեցի ու դուրս նայեցի, հիշեցի երեկվա մասին ու հանգստացա: Խմբից ոմանք դեռ քնած էին, այնպես որ մենք շատ լուռ պետք է շարժվեինք և խոսեինք: Երբ արթնացան բոլորը մենք կանգառ ունեցանք մի մեծ խանութի մոտ: Երկրում առաջին անգամ լինող ընկերներս արդեն մտածում էին տարբեր բաներ գնելու մասին, իսկ ես նրանց համոզում ու հավաստիացնում էի, որ Ստամբուլում ավելի շատ բաներ կգտնեն և ավելի մատչելի: Այսպիսի մի քանի կանգառներից հետո մենք արդեն մոտեցել էինք Ստամբուլի ագլոմերացիային՝ քաղաքի հոտն արդեն գալիս էր: Անվերջ երկաթի ջարդոնի նման գործարաններից և մրջնի բույներին նման փոքր տներից հետո մենք հասանք բուն քաղաքին: Ժամանելով քաղաքի ինչ որ առևտրական թաղամաս, մենք տեսանք, որ մեզ ոչ մեկ չի սպասում: Պարզվեց որ մենք նախատեսվածից շուտ էինք հասել: Նրանց ուսուցիչներին հանդիպեցինք, և նրանք մեզ ուղեկցեցին դեպի մետրո, որով մենք գնացինք Օսմանբեյ կայարան: Մեր բոլորի տները իրար շատ մոտ էին, իսկ ամենամոտ մետրոկայարանը հենց Օսմանբեյն էր: Ամեն մեկը գտավ իր հյուրընկալող ընկերոջը: Ինձ հյուրընկալող տղայի անունը Արման էր, նա ուներ երկար, գանգուր մազեր, որոնք հավաքել էր գլխի ետևում, ակնոց էր կրում, վզից կախված էր սպիտակ ականջակալը: Երբ հասանք նրանց տուն ես ծանոթացա նրա հայրիկի, մայրիկի և կատուների հետ, նրանցից ոչ մեկը հայերեն չէր խոսում: Ես Ստամբուլի ծնողներիս հետ հաղորդակցվում էի անգլերենով, երբեմն ստացվում էր նաև թուրքերեն լեզվով: Ես և Արմանը միասին դուրս եկանք զբոսնելու և միանալով ընկերներին գնացինք սրճարան: Վերադառնալով միասին ընթրելուց և թուրքական լրատվություն նայելուց հետո բարձրացանք քնելու:

Օր 3

Այս օրը հենց լինելու էր Յիշելով Կոմիտասը համերգներից առաջինը՝ Կեդրոնական վարժարանում: Մենք հասանք դպրոց և անգլերենի դասին մասնակցելուց հետո գնացինք համերգասրահ փորձի: Երբ վերջացրինք փորձը ամբողջ խմբով գնացինք Դոլմաբահչե ամրոց, որը սուլթանների ամրոցն է եղել: Ի դեպ այս ամրոցի ճարտարապետը հայ ընտանիք է եղել՝ Պալյան ազգանունով: Անցած տարի ես եղել էի այս ամրոցի հարեմի շենքում, և այս անգամ մենք մտանք գլխավոր շինությունը, որը հենց նախատեսված էր Սուլթանի համար: Ամրոց մտնելուց և նայելուց հետո մենք վերադարձանք դպրոց: Համերգը շատ լավ անցավ, եկել էին շատ կարևոր հյուրեր, տարբեր վարժարաններից մասնակիցներ: Մեր ելույթը ստացված էր: Համերգից հետո գնացինք Բոսֆորին ափամերձ մի տեղ, որտեղ կերանք ձկով բրդուճներ: Հետո վերադարձանք մեր տներ և մնացած ժամանակը անցկացրինք մեր ընտանիքների հետ: Ընթրիքից հետո ես մի քիչ խաղացի կատուների՝ Մայայի և Լիլիի հետ ապա բարձրացա քնելու, քանի որ հաջորդ օրվա ծրագիրը նույնպես խիտ էր լինելու:

Օր 4

Posted in English, Հասարակագիտություն, Մոլդովայի միջազգային ճամբար, Փոքրիկ թարգմանություններ, Քաղաքագիտական ակումբ, ամբողջ աշխարհը, ես գիտեմ..., նյութեր

“Crossing Borders” ՀԿ-ի մասին | About “Crossing Borders” NGO

“Crossing Borders”-ը քսան տարեկան է
Տոնելով մարդկանց կապակցելու 20 տարին
Շարունակել կարդալ ““Crossing Borders” ՀԿ-ի մասին | About “Crossing Borders” NGO”
Posted in Հայրենագիտություն, Հասարակագիտություն, Ճամբար, Ճամփորդություններ, Մոլդովայի միջազգային ճամբար, Պատմություն, Պատումներ, Վերլուծություններ, Քաղաքագիտական ակումբ, ամբողջ աշխարհը, Գրականություն, նյութեր

Մոլդովայի միջազգային ճամբարին ընթառաջ կարդացած նյութերը | Անհատական պատրաստություն

Անասնաֆերմա | Ջորջ Օրուել
Գրքում խոսվում է հետ հեղափոխական ընթացքի մասին, որը Հայաստանի այժմյան վիճակն է։ Ներկայացվում է թե ինչպես կարող են այլասերվել հեղափոխությունները։

Կոնֆլիկտի տեսությունների համեմատական վերլուծություն | Բակալավրի աշխատանք | Անի Սարգսյան
Աշխատանքը համեմատում է տարբեր տեսաբանների, սոցիոլոգների և հոգեբանների տեսությունները կոնֆլիկտի մասին, և գալիս ընդհանուր հայտարարի, առանձնացնելով կոնֆլիկտին անպայման զուգակցող երևույթները

Այնտեղ որտեղ աճում են վայրի վարդեր | Մարկ Արեն
Գրքում ներկայացվում է հայերի և հարևան թուրքերի փոխհարաբերությունները և ինչպես են նրանք եզրեր գտնում հարաբերվելու։ Գրքում կա հերոս ով թունդ ազգայնական թուրք է, սակայն որոշ ժամանակ անց պարզում է որ մասամբ հայ է, եթե ոչ ամբողջովին։

  1. Ալիևը բաց է թողել հնարավորությունը
  2. Լավ լուր Սամվել Կարապետյանի համար
  3. Վարչապետը խփել է թիրախին
  4. «Մտքովդ էլ թող չանցնի». Լուկաշենկոն` Փաշինյանին
  5. ՌԴ դեսպանի անսպասելի պատասխանը Շարմազանովին
  6. Սիրե՞լ, թե՞ չսիրել` այս է խնդիրը,
  7. Չեռնոբիլի ծուխը,
  8. Ինչպես ընկալել հայ մեծերին. Կոմիտաս ու Չարենց,
  9. «Կաթ և մեղր». սպիտակ բանաստեղծություններ, որ դարձանհամաշխարհային բեսթսելեր,
  10. Վահագն Գրիգորյան. «Պողոս-Պետրոս» (հատված վեպից),Տեխնոկախվածություն
  11. Մամուլը պետք է լինի վստահելի,
  12. Հանրային առողջությունից` քաղաքականության մշակում

Posted in Հասարակագիտություն, Հոդվածներ, Ճամբար, Ճամփորդություններ, Մոլդովայի միջազգային ճամբար, Պատմություն, Պատումներ, Քաղաքագիտական ակումբ, նյութեր, Իրավագիտություն

Մոլդովայի միջազգային ճամբարի նախապատրաստություններ | Անհատական պատրաստություն

  1. Հանդիպում ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան էդիկ Մինասյանի հետ և մասնակցություն «Ցեղասպանության հակառակորդների միության» ղեկավարության հետ հարց ու պատասխանին (ապրիլի 25)
    Իմ լուսաբանումը
  2. Կամավորական աշխատանք «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամում (առաջին անգամ` մայիսի 7-ին, երկրորդ անգամ` հունիսի 7-ին, երրորդ անգամ` հունիսի 22-ին)
    Մի քանի անգամ այցելելով ցեղասպանության թանգարան, բավականին շատ բան ենք իմացել։ Ամեն մեկս մի մարդու պատմություն էինք թվայնացնում։ Կարծում եմ որ շատ կարևոր է։
  3. Քաղաքագիտական ակումբի հինգերորդ պարապմունք (թեմա` 1949-ի աքսորը, վարող` պատմական գիտությունների թեկանածու Հրանուշ Խառատյան, օրը` մայիսի 14)
    Հրանուշ Խառատյանի հետ հանդիպումից շատ բան իմացանք խորհրդային աքսորների մասին։ Ինքս՝ մի աքսորի մասին միայն գիտեյի։ Հանդիպման ժամանակ քննարկեցինք նաև ինչքան լավ և վատ կողմեր ուներ ԽՍՀՄ-ն։
  4. Մայիսի 15-ին այց ԵՊՀ հնագիտության և ազգագրություն ամբիոն և հնագիտական հետազոտությունների լաբորատորիա
    Իմ լուսաբանումը
  5. Մոլդովա մեկնողների ծնողական ժողով (հունիսի 15)
    Ծնողական ժողովին քննարկել ենք թե ինչ նշանակություն ունի ճամբարը, ինչ պայմաններում ենք մնալու քաղաքում, ինչ տանել․․․
  6. Հուլիսի 2-ին հանդիպում ԵՊՄՀ քաղաագիտության և իրավունքի պատմության ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր Լևոն Շիրինյանի հետ։
    Ամենավառ բանը, որ տպավորվել էր հանդիպումից այն էր, որ մեծ տերությունները փորձում են Արցախյան հիմնախնդիրը հավասարեցնել ստանդարդի, չնայած որ ոչ մի կոնֆլիկտ չի կրկնվում։
  7. Հուլիսի 9-ին հանդիպում-քննարկում Ցոլակ Մլքե-Գալստյանի հետ
    Զրույցը անգլերեն լեզվով էր, որն արդեն բավականին լուրջ էր։ Զրույցում մեր զրուցակիցը շեշտեց որ խոսենք միայն իրավունքի, պատմության և ժառանգության անունից։ Մենք համաձայնության եկանք այն հարցում, որ մեր հույսը պետք է դնենք միայն մեր վրա։
  8. Հուլիսի 16-ին 2 ժամ 5 րոպեանոց հանդիպում ԱԺ պատգամավորներ Տաթևիկ Հայրապետյանի և Սոս Ավետիսյանի հետ
    Լուսաբանումն այստեղ
  9. Հուլիսի 23-ին հերթապահություն + քննարկում-բանավեճեր Ստեփան Գրիգորյանի հետ և Արեգի, Նարեկի, Հարությունի, Վահեի ու Իլոնայի միջև
    Ի սկզբանե մենք դպրոցում հերթապահության էինք գնում սակայն այնտեղ հանդիպեցինք մեր կրթահամալիրի նախկին սաներին, և քանի որ շատերի աշխարհահայացքները տարբեր էին, սկսվեց սուր բանավեճ։ Հետո մեզ միացավ Ստեփան Գրիգորյանը, ով իր արևմտամետությամբ և արևմտյան մտածելակերպով ավելի սրեց բանավեճը։
  10. Հուլիսի 31-ին հանդիպում-քննարկում ՀՀ ազգային գրադարանի փոխտնօրեն Արամազդ Ղալամքարյանի հետ: Հանդիպման ժամանակ մենք քննարկեցինք Մարտիմեկյան դեպքերը, Արցախի փոխզիջումային կարգավորման ձևերը։
  11. Օգոստոսի 1-ին հանդիպում-քննարկում Ցոլակ Մլքե-Գալստյանի հետ: Եվս մեկ անգամ հանդիպելով Ցոլակին հետաքրքրությունը ավելի շատացավ: Մենք հատկապես զրուցեցինք անգլերեն լեզվով, և քննարկեցինք թե ինչպես մեր տեսակետները հասկանալի դարձնենք միջազգային հարթակներում։
  12. Օգոստոսի 2-ին հանդիպում-քննարկում Սիվիլնեթի գլխավոր խմբագիր Կարեն Հարությունյանի հետ։ Պրն. Հարությունյանի հետ հանդիպման սկզբում նա մեզ սալիկահանդեսի միջոցով քարտեզների վրա բացատրեց Արցախյան խնդրի ծագումը: Շատ բաներ կար, որ նոր իմացա։ Հետո քննարկել ենք հարցի լուծումը։
  13. Օգոստոսի 6-ին հանդիպում-քննարկում կոնֆլիկտաբան Արսեն Հակոբյանի հետ։ Այս քննարկումը ինձ ամենաշատը դուր եկավ մի բանի համար, երբ Պրն. Հակոբյանը հարցեր էր տալիս և պատասխան էր սպասում մեզանից։ Կարծում եմ, որ այդ ձևով ձեռք բերված գիտելիքը մնայուն է։
  14. Օգոստոսի 7-ին միջազգային ճամբարի մասնակիցների ծնողական ժողով։ Ծնողական ժողովի ընթացքում ներկա էին Ստեփան Գրիգորյանը իր տղայի հետ և բոլորիս ծնողները։ Ժողովը վերջինն էր, ուստի քննարկեցինք չվերթի ժամերը, ինչ տանել, ինչ ոչ և այլն։
  15. Օգոստոսի 8-ին ծանոթացում «սև» ճարտասանության ամենատարածված մեթոդների հետ։ Կարդալուց հետո հավանաբար տպավորություն կստեղծվի թե սև ճարտասանությունը կարելի է միայն օգտագործել ուրիշի դեմ, սակայն Պրն. Տիգրանյանը սովորեցրեց նաև ինչպես չենթարկվել դիմացինի մանիպուլյացիային։
  16. Օգոստոսի 12-ին հանդիպում-քննարկում էթնոհոգեբան Վանուհի Սիմոնյանի հետ։ Հանդիպումը մայրիկիս հետ էր։ Նա հանդիպման սկզբում զուգահեռներ տանելով անհատի և հասարակության` ազգի միջև, բացատրեց ինչ թույլ կողմեր, խնդիրներ ունենք այժմ մեր ազգում և որտեղից են ծագում այդ խնդիրները։ Հետո հանդիպումը շարունակվեց հարց և պատասխան ֆորմատով։
  17. Օգոստոսի 14-ին հանդիպում-քննարկում քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանի հետ։ Քաղաքագետի հետ մենք քննարկում էինք Արցախյան հակամարտությանը վերաբերող համաձայնագրեր, փաստաթղթեր, պայմանագրեր և սկզբունքներ։ Խոսեցինք Բիշքեկյան պայմանագրից, Մադրիդյան սկզբունքներից, ինչ ենք ստորագրել, ինչ չենք ստորագրել, որոնք են առաջարկվող լուծումների ռիսկերը։
Posted in Հայրենագիտություն, Հասարակագիտություն, Հոդվածներ, Ճամբար, Ճամփորդություններ, Մոլդովայի միջազգային ճամբար, Պատմություն, Պատումներ, Քաղաքագիտական ակումբ, ամբողջ աշխարհը, նյութեր

Նախաճամբարային հանդիպումների լուսաբանում | Խմբային պատրաստություն

     «Քաղաքագիտական ակումբ» նախագիծ

  1.  Այց ցեղասպանության թանգարան
  2. Վերծանում ենք ցեղասպանության մասին պատմող ձեռագրեր
  3. Կրկին ցեղասպանության թանգարան… Այս անգամ ուրիշ գործով ենք
  4. Վերծանում ենք ցեղասպանությունը վերապրածների հուշագրությունները
  5. Թուրքերը խոսում են ցեղասպանության ընդունումի՞ց իմ ներկայությամբ
  6. Այց ԵՊՀ
  7. Հանդիպում ԵՊՀ-ում
  8. Հնագետը խոսում է նախամարդու ոսկորից իմ ներկայությա՞մբ
  9. Ազգային նպատակ
  10. «Նախապատրաստական հանդիպումներ»
  11. Մանկավարժականում էին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաները 
  12. «Հանդիպեցինք Լևոն Շիրինյանի հետ»
  13. «Հանդիպում»
  14. «Քայլ առաջին…»
  15. «Հանդիպում ԱԺ-ում»