Posted in Աշխարհագրություն, նյութեր

Տնտեսության սպասարկման ոլորտի ճյուղերը

Սպասարկման ոլորտը ունի երեք գլխավոր ճյուղ՝ Կրթություն,Առողջապահություն և Զբոսաշրջություն:Սպասարկման ոլորտը թեև չի արտադրում նյութական արտադրանք, սակայն սերտորեն կապված է դրա հետ նրանով, որ խթանում է արտադրանքի սպառումը:Սպասարկման ոլորտի դերը անընդհատ մեծանում է աշխարհում պատճառը նրա շատ սպառումը և շատ աշխատատեղերի պահանջարկն է:

Posted in Մայրենի, Պատումներ, նյութեր

Չեմ կարող ապրել առանց սահմանների

Ինձնից ձեզ խորհուրդ՝ ապրելու և չապրելու միջև ձեզ վրա սահմաններ մի դրեք կամ մինիմալիզացրեք այն: Ինչքան սահմանները շատանում են այդքան մեծանում է վախը քո էսպես ասած Հորքրուքսները¹ կորցնել:Օրինակ այն օլիգարխները, որոնք հիմա նստած են ԱԺ-ում նրանք իրենցից շատ քիչ բան են ներկայացնում (խոսքը բոլորի մասին չէ) և նրանց այդ մեծ համբավը պայմանավորված է նրանց շքեղ մեքենաներով,20 տարի իրենցից փոքր վիրահատված քթով կանանցով,թիկնապահների թվով:Նրանք առանց այս ամենի ուղղակի չեն կարող գոյատևել  նրանք են  իրենց գլխին սարքել:Եվ հանկարծ երբ ինչ, որ մի պահ նրանց մտքով անցնում է  այն հարցը թե ինչ են իրենք իրենցից ներկայացնում նույն վայկյանին գալիս է  հակադարձ միտքը՝ «Եթե իսկապես ես ինձանից ոչինչ չներկայացնյի ես չէի ունենա այսպիսի հանրահայտ կին, այսքան թիկնապահ և ոսկեզոծ զուգարանակոնք»:Հաղթել սահմաններին նշանակում է չվախենալ մահից:Իսկ դա սկսում է հենց այն վայրկյաից երբ դու գիտես, որ եթե հենց այդ պահին մահը քեզ տանի դու լիարժեքորեն վստահ լինես, որ ինչ որ բան վերցրել կամ տվել ես այս կյանքի օղակին…

 

 

1=Հորքրուքսը դա այն իրն է կամ մարդը որից կախված է մեկ ուրիշ էակի կյանքը, տվյալ տերմինը օգտագործվում է Հարրի Փոթթեր Բեսթսելլերում:

Posted in Մայրենի, Վերլուծություններ, Արի ծանոթանանք մտավորականներին, նյութեր

Խիզախը և Աներկյուղը: Վերլուծություն

Պատմվածքը՝   

Մարդկանց վախն էլ հենց այն է որ նա վախենում է վախից:Իսկ այս պատմվածքում տղան ուղղակի ընդունում է վախը անգամ չիմանալով և չզգալով թե ինչ է դա:Այն հենց հետաքրքիրը որ ուղղակի կանգնում ես նրա դիմաց և ասում որ ոչինչ չես զգում հենց այդ անտարբերությունը է քեզ անպարտելի դարձնում:

 

Posted in Մայրենի, Վերլուծություններ, Արի ծանոթանանք մտավորականներին, նյութեր

Կենդանիների վեճը: վերլուծություն

Պատմվածքը՝

Ամեն մեկը ուզում է տեսնել իրեն ամենասիրվածի, ամենալավի դերում և ինքն իր մեջ փնտրում է հատկանիշներ, որ բնորոշում է միայն իրեն, կամ հակառակը, որ չի բնորոշում միայն իրեն, օրինակի համար,«հնդկական սերիալ» «չ»նայելը: Շարունակել կարդալ “Կենդանիների վեճը: վերլուծություն”

Posted in Մայրենի, Վերլուծություններ, նյութեր

Չեմ կարողացել, չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա.Խորխե Բուկայ. վերլուծություն

Պատմությունը`

Ամողջ ոգին է, որ մեզ տալիս է ազատություն ցցերից կամ հակառակը՝ էներգիա նրանց հպատակության ներքո ապրելու: Այնպես չէ, որ բոլոր ցցերն են վատը և կաշկանդող: Կան ցցեր որոնց շնորհիվ մարդ ունի վերահսկողությու իր մեջի չարի վրա: Եվ կան մարդիկ, որ ծնված են ցցերով կապվելու համար և նրանց շնորհիվ է, որ կա մյուս՝ ազատ տեսակը, քանի որ եթե կան նրանք, մենք ուզում ենք իրենցից լավը լինել և ենթագիտակցորեն հաստատվել նրանց կաշկանդվածության վրա, նրանց շնորհիվ է նաև, որ երևում է մեր ազատ տեսակի աստղային և վառ հատկանիշները: Ես ասում եմ մեր, որովհետև ես չեմ ուզում ինքս ինձ ծրագիր տալ, որ ես կապված եմ, սակայն կան նրանք, ում իսկապես հաճելի է կապված լինելը:Նրանք անգամ չեն էլ մտածում ազատվելու համար և դա սովորական է, սովորական է այնքանով, որ նրան պետք չէ ինչ որ անբռնազբոս արկած:Եվ հենց այն բարի ցցերի շնորհիվ է որ մարդասպանը մարդասպանություն չի անում, նենգը հեգնանքով չի շողոքորթում: Այսպիսով ամբողջ ոգին դրե՛ք խանգարող ցցերը արմատախիլ անելու և վերհսկող ցցերը արմատավորելու համար:

 

Աղբյուրը՝lilmadoyansmediablog.wordpress.com