Posted in English, Հայոց Լեզու, Հոդվածներ, Փոքրիկ թարգմանություններ, Քաղաքագիտական ակումբ, ամբողջ աշխարհը, Անգլերեն, Աշխարհագրություն, Ես կարողանում եմ, նյութեր, Թուրքերեն / Turkish language / Türk Dili

Թուրքական Կիպրոսի անձնագրերի սկանդալը մերկացնում է երեսպաշտությունը Կիպրոսի բաժանումը լուծելու հարցում։

Զգուշացում: Հոդվածը հրապարակվել է 07.05.2021-ին, և հոդվածում առկա թվերը համապատասխանում են այդ շրջանին։

Թուրքական Կիպրոսը ցնցված էր մամուլի այս շաբաթ (03.05.2021-09.05.2021) արված հետաքննությունից, որը պարզել էր, որ ՀԿԹՀ (Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն) 11 նախարարներից ինը գործածում էին Կիպրոսի Հանրապետության անձնագրեր։

Քաղ. գործիչները, ներառյալ նախագահ Էրսին Թաթարը և վարչապետ Էրսան Սաները, ժխտում են միջազգայնորեն ճանաչված հանրապետության օրինականությունը, որ ղեկավարվում է հույն կիպրացիների կողմից, սակայն ներկայացնում բաժանված կղզին ամբողջությամբ, որպես ԵՄ անդամ։

Անցած (2020) Հոկտեմբերին ընտրված Թաթարը և Թուրքիան` կտրականապես հակադրվելով Միացյալ Ազգերի կազմակերպության երկհամայնքային, դաշնային մոդելով կղզին միավորելու պլանին, ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի հանրապետության միջազգային ճանաչման կոչեր են հնչեցնում։

Թաթարը հաստատելով Չորեքշաբթի (05.05.2021) հայտնի դարձած լուրը, ասել է, որ պատրաստակամ է հետ վերադարձնել իր Կիպրոսի Հանրապետության անձնագիրը։

«Եթե տարբերակ լինի, ես կվերադարձնեմ այն» ասել է Թաթարը, հավելելով, որ երբեք չի գործածել փաստաթուղթը։

Կիպրոսը բաժանվել է էթնիկ հողի վրա` 1974 թվականի Թուրքիայի ներխուժումից հետո, որն էլ տեղի է ունեցել ի պատասխան հույն կիպրացիների կողմից իրականացվող հապճեպ ռազմական հեղաշրջմանը, ուղղված կղզու Հունաստանի հետ վերամիավորմանը։

Միջազգային ճանաչված Կիպրոսի Հանրապետության վերահսկողության տակ է գտնվում կղզու հարավային երկու-երրորդը, իսկ մյուս կեսը բաժին է ընկնում ՀԿԹՀ-ին, ճանաչված միայն Թուրքիայի Հանրապետության կողմից։ Թուրքիան մոտ 30.000-անոց տեղակայված զորք ունի այդ տարածքում։

ՀԿԹՀ Արտգործնախարար Թահսին Էրթուղրուլօղլուն, ով հայտնի է իր ծայրահեղ ազգայնամոլ նկրտումների և Թուրքիայի հետ մոտ կապերի համար, նույնպես ունի Կիպրոսի Հանրապետության քաղաքացիություն, հայտնում է Բուգյուն Քըբրըս (Bugün Kıbrıs — Կիպրոսն Այսօր) լրատվական կայքը, հրապարակելով նրա անձնագրային համարի մի հատվածը։

«Հարցը խեղաթյուրվել է» ի պաշտպանություն իրեն պնդել է Էրթուղրուլօղլուն հինգշաբթի օրը (06.05.2021): Նա մեղադրել է Կիպրոսի հունական կողմին Ժնևում տապալված հանդիպումից հետո «ընկալման օպերացիա» (խմբ: իրադարձությունները այլ լույսի տակ ներկայացնելը, տարբեր երևույթների հանդեպ մարդկանց ընկալման վրա ազդելը) իրագործել փորձելու մեջ։

«Հույն կիպրացիները և միջազգային հանրությունը պետք է ընդունեն երկու առանձին ազգային ամբողջությունների, երկու առանձին պետությունների, երկու առանձին ժողովրդավարությունների, երկու տարբեր ժողովուրդների գոյության անհերքելի իրականությունը» ասել էր Էրթուղրուլօղլուն Մարտի վերջերին «Ֆայնենշլ Թայմսին» (Financial Times) տված հարցազրույցում։ Նա նկարագրել էր Թուրքիան որպես ՀԿԹՀ հայրենիք։

Կիպրական ծագում ունեցող և մինչ 1974 թ. Կիպրոսում ծնված քաղաքացիները հնարավորություն ունեն Կիպրոսի Հանրապետության անձնագիր և ID ստանալ, ինչպես նշված է 1960թ. հանրապետության հռչակման հիմնադիր պայմանագրում։ Նրանց երեխաները նույնպես ունեն նույն իրավունքները։

«Երբ ես ծնվեցի 1953 թվականին, Կիպրոսը Բրիտանական գաղութ էր։ 1960 թվականին, Կիպրոսի Հանրապետության անկախության հռչակումից հետո, բոլոր թուրք կիպրացի քաղաքացիներին տրամադրվեցին հանրապետության նույնականացման քարտեր», — ասել է Էրթուղրուլօղլուն: «Սակայն 1974թ. անջատումից ի վեր, ես չեմ եղել կղզու հարավային կողմում և չեմ դիմել նույնականացման քարտ կամ անձնագիր ստանալու համար։»

Ձայների 51,7 տոկոսով նախագահ ընտրված Թաթարը Ժնևի հանդիպումներին ներկայացրել է վեց կետից բաղկացած առաջարկ ՝ կոչ անելով ստեղծել համագործակցություն, երկու կողմերի ինքնիշխան հավասարության և հավասար միջազգային կարգավիճակի հիման վրա: Ընտրություններում նրա մրցակիցը ՝ Մուստաֆա Աքընջըն, պաշտպանում է դաշնային մոդելը:

Կիպրոսի Հանրապետությունը և Հունաստանը մերժել են Թաթարի առաջարկը, նշելով, որ կղզու բաժանման խնդիրը պետք է լուծվի մեկ ինքնավարության, մեկ քաղաքացիության և մեկ միջազգային ներկայացուցչության սկզբունքով, ՄԱԿ-ից աջակցվող երկզոնային, երկհամայնքային դաշնություն ստեղծելով։

Այս Միջերկրական կղզին վերամիավորելու բազմաթիվ դիվանագիտական փորձեր են տապալվել, ամենանշանակալին 2004 թ. Ապրիլին, երբ հույն կիպրացիները հանրաքվեով մերժեցին ՄԱԿ վերամիավորման ծրագրերից մեկը, մինչդեռ թուրք կիպրացիներն աջակցում էին դրա իրագործմանը։

Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսը կիրակի (02.05.2021) հեռարձակված իր զատկական ուղերձում թուրք կիպրացիներին դիմում է որպես քաղաքացիների։

Ավելի քան 160,000 թուրք կիպրացիներ կրում են կամ Կիպրոսի Հանրապետության անձնագիր կամ ID, չորեքշաբթի օրը (05.05.2021) հայտնել է Յենիդյուզեն (Yenidüzen) թերթը։ ՀԿԹՀ Ներքին Գործոց նախարարության 2019 տվյալներով, Կիպրոսի հյուսիսում 252,497 ՀԿԹՀ քաղաքացի է բնակվում։ Նշված թիվը չի ներառում արտասահմանում` գլխավորապես Միացյալ Թագավորությունում և Ավստրալիայում բնակվող թուրք կիպրացիներին։

«ՄԱԿ-ը հավանաբար երկու-երեք ամսից հետագա ոչ պաշտոնական հանդիպումներ հրավիրվելու թարմ փորձեր կանի», Ժնևում ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։ «Չենք պատրաստվում հանձնվել» հավելել է նա։

Թարգմանությունը Արեգ Սերոբյանի

Հոդվածի բնօրինակը: Turkish Cypriot passport scandal exposes hypocrisies in resolving Cyprus’ division

Posted in English, Հայրենագիտություն, Հանրահաշիվ, Հասարակագիտություն, Հոդվածներ, Հովհաննես Թումանյան, Հռչակավոր մարդիկ, Ճամբար, Ճամփորդություններ, Մաթեմատիկա, Մայրենի, Միայն հայտնիների աշխարհում, Պատմություն, Պատումներ, Ռուսերեն, Վերլուծություններ, Տնտեսությունը մեր աչքերում, Փոքրիկ թարգմանություններ, Քերականություն, Քիմիա, Ֆիզիկա, ամբողջ աշխարհը, ես գիտեմ..., Ամանոր, Ամենա-Ամենա, Անգլերեն, Անհատական պլան, Աշխարհագրություն, Առողջագիտություն, Արի ծանոթանանք մտավորականներին, Գրաբար, Ես կարողանում եմ, Ես հորինում եմ, Երկրաչափություն, նյութեր, Իսպաներեն, Իրավագիտություն

Հավաքից Հավաք | Տարեկան Հաշվետվություն

Շարունակել կարդալ “Հավաքից Հավաք | Տարեկան Հաշվետվություն”
Posted in Աշխարհագրություն, նյութեր

Տնտեսության սպասարկման ոլորտի ճյուղերը

Սպասարկման ոլորտը ունի երեք գլխավոր ճյուղ՝ Կրթություն,Առողջապահություն և Զբոսաշրջություն:Սպասարկման ոլորտը թեև չի արտադրում նյութական արտադրանք, սակայն սերտորեն կապված է դրա հետ նրանով, որ խթանում է արտադրանքի սպառումը:Սպասարկման ոլորտի դերը անընդհատ մեծանում է աշխարհում պատճառը նրա շատ սպառումը և շատ աշխատատեղերի պահանջարկն է:

Posted in Աշխարհագրություն, նյութեր

Ձկնորսություն,Անտառային Տնտեսություն,Որսորդություն

Ձկնորսությունը,Անտառային Տնտեսությունը,Որսորդությունը չեն համարվում գյուղատնտեսության մաս, քանի որ նրանց ≪արտադրանքը≫ մարդ միայն վերցնում է մինչ այդ չի մշակում:Այսուամենայնիվ այս երեք ճյուղերը համարվում են գյուղատնտեսությանը կից ճյուղեր:Օրինակ՝ անտառը մարդուն նախ և առաջ տալիս է փայտանյութ իսկ հետո նաև բերք,պարարտանյութ,վայրի մեղր,կաուչուկ,կոկա:այժմ այս երեքը ունեն և լավ և վատ գործոն բնության վրա, նրանք դանդաղեցնում են վերարտադրության,վերականգման պրոցեսը և բավականին կրճատում թթվածնի առկայությունը,սակայն նաև կերակրու են մարդկային մասսայի,արտադրում դեղամթերք,մսամթերք,ըմպելիքներ: