Posted in ես գիտեմ..., Առողջագիտություն, նյութեր, Կենսաբանություն

Ինչպես ապրել առողջ

9 գործոններ որոնք դեր ունեն առողջության մեջ՝

  1. հիգիենա
  2. առողջ սնունդ
  3. մարզանք և կոփում
  4. առողջ ապրելաերպ
  5. շրջակա միջավայր
  6. ժառանգականություն
  7. աղքատություն
  8. կրթություն
  9. վնասակար սովորություններ

Հարկավոր է օրական  մեկ անգամ ատամները լվանալ վերևից ներքև շարժումով:Սկզբում վերևի ատամները ապա ներքևի, կարևոր է նաև ոչ միայն ատամները այլ ամբողջ բերանի խոռոչը լվանալ:Ամսեկան մեկից երկու անգամ յոդով և սոդայաջրով ողողել բերանը:

Զբաղվել կոփմամբ՝ հարկավոր չէ կյանքը նվիրել սպորտին սակայն լինել մարզված վիճակում:Առավոտյան կամ երեկոյան անել 4-5 տեսակի ֆիզիկական վարժանքներ:

Առողջության մեջ մեծ դեր ունի նաև ժառանգականությունը,քանի որ դու նախնիներից քեզ փոխանցված գեներից հրաժարվել չես կարող:Գեները ազդում են մարդու առողջական վիճակի, հասակի, քաշի, արտաքին տեսքի և մտավոր կարողությունների վրա:

Մարդու աղքատության աստիճանը նույնպես կապված է մարդու առողջության հետ,քանի որ մարդուն ֆինանսներ են հարկավոր հիգենիայի պարագաներ, առողջ սնունդ, առողջագիտական կրթություն ստանալու համար:

Կրթությունը կարևոր է այն առումով, որ մարդ մետք է կրթվի, որպեսզի իմանա ինչպես հոգա իր առողջությունը, ինչը կարող է լավ, ինչը՝ վատ ազդեցություն ունենալ առողջության վրա:

Առողջությունը պահպանելու համար շատ կարևոր է հրաժարվել վատ սովորություններից օրինակ՝ ծխելուց, ալկոհոլից և այլն:

Մեկնաբանի՛ր...

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.