Posted in Մայրենի, ամբողջ աշխարհը, ես գիտեմ..., Գրաբար, նյութեր

Բառարանի տեսակները

Բառարանային մեգաֆլեշմոբյան նյութ

Բառարանի տեսակները

Բառարանի տեսակները

Բառարանը որոշ (մեծամասամբ այբբենական,ժամանակագրական,կարևորությամբ դասված) հերթականությամբ շարված բառերի պահոց է, ամեն բառ իր բացատրությամբ,թարգմանությամբ,համանիշ-հոմանիշ-հականիշներով կամ ստուգաբանությամբ։

  • Ծավալային տեսակները Ըստ բառերի քանակի կամ ըստ բառահոդվածի ծավալի՝ ընդարձակ բառարան, և համառոտ բառարան։

 

  • Ըստ կիրառման տեսակները Ըստ գործնական կամ այլ նպատակադրման՝ դպրոցական բառարան, նաև՝ առձեռն բառարան, տեղեկատու բառարան։

 

  • Ըստ գիտական (բառաքննական) մշակվածության՝ ակադեմիական բառարան։ Ակադեմիական բառարանը բացատրական բառարանի տարատեսակ է, որտեղ բացատրությունների հիմքում ընկած են լինում բառային երևույթների գիտական քննությամբ վերհանված նորմաները: Բնորոշվում է բառի նշանակության մանրամասն բացատրություններով և գրական վկայություններով, հոմանիշների, ոճերի ընդգրկմամբ, բառապաշարային շերտերի ու քերականական նշումներով:
  • Ըստ լեզուների ընդգրկման՝ միալեզվյան բառարան, եթե վերաբերում է մեկ լեզվի բառամթերքին, երկլեզվյան բառարան, եթե վերաբերում է երկու լեզուների բառամթերքին, բազմալեզվյան բառարան, եթե բառամթերքը շատ լեզուների է վերաբերում։ Վերջին երկու տիպի բառարանները սովորաբար թարգմանական բնույթի են լինում։ Կան նաև՝ համեմատական բառարան, զուգադրական բառարան և այլն։

 

 

Մեկնաբանի՛ր...

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.