Posted in Ֆիզիկա, ես գիտեմ..., նյութեր, Կենսաբանություն

Ենթաձայն և Անդրաձայն

 

Ձայնի զգացողությունն ու արտաբերումը ամենակարևոր բաներից մեկն է մարդու կենսունակության և լիարժեքության համար:Ձայնը բնութագրվում է հաճախությամբ և բարձրությամբ։ Ձայնի հաճախությունը ձայնական ալիքի կատարած տատանումների թիվն է 1 վայրկյանում։ Այն չափում են Հերցերով (Հց)։Մարդկանց համար լսելի է                 16հց հաճախությունից մինչ 20000հց հաճախություն:Սրանից ցածր հաճախությունները կոչվում են Ենթաձայներ ՝ բարձրը՝ Անդրաձայներ:Ենթաձայներ կան հենց մեր մարմնում:Դրանք առաջանում են ռեզոնանսերից:

Untitled000

Հատուկ փորձերը ցույց են տվել, որ մարդկանց վրա բավականաչափ ինտենսիվ ենթաձայնը կարող է հանգեցնել հոգեկան հավասարակշռության զգացողության կորստի, սրտխառնոցի, ակնախնձորի ակամա պտույտների և այլն: Օրինակ` 48 Հց հաճախության դեպքում մարդը ներքին օրգանների տեղաշարժի զգացողություն է ունենում, իսկ 12Հց-ի դեպքում ծովային հիվանդության նոպա է սկսվում:
Մարդու օրգանիզմի վրա ցածր հաճախություն ունեցող ձայների ռեզոնանսային ազդեցությամբ է բացատրվում նաև ժամանակակից ռոք երաժշտության գրգռիչ ներգործությունը, որը հագեցած է թմբուկների, բաս-կիթառների և այլնի բազմապատիկ ուժեղացված ցածր հաճախություններով:
Որոշ կենդանիներ կարողանում են լսել ենթաձայնը: Օրինակ` մեդուզաները վստահորեն ընկալում են 813 Հց հաճախությամբ ենթաձայնային ալիքները, որոնք առաջանում են փոթորկի ժամանակ` ծովի ալիքների կատարների հետ օդի հոսանքների փոխազդեցության արդյունքում: Հասնելով մեդուզաներին` այդ ալիքները նախապես 15 ժամ առաջ «նախազգուշացնում են» նրանց փոթորկի մոտենալու մասին:
Ենթաձայնային ալիքը տարբեր միջավայրերում ունի փոքր կլանում, ինչի շնորհիվ այն կարողանում է տարածվել շատ մեծ հեռավորությունների վրա:
Սա հնարավորություն է տալիս որոշելու հզոր պայթյունի վայրը, կրակող թնդանոթի տեղը, հսկողություն սահմանել ստորգետնյա միջուկային պայթյունների նկատմամբ, կանխատեսել ցունամին և այլն:
Անդրաձայնը որոշ կենդանիներ կարող են արձակել և ընկալել: Այսպես օրինակ, դելֆինները դրա շնորհիվ կողմնորոշվում են պղտոր ջրում: Ուղարկելով և ընդունելով հետ դարձած անդրաձայնային ազդակները` նրանք ընդունակ են 2030 մ հեռավորության վրա հայտնաբերել անգամ փոքրագույն մարմինը, որը զգուշորեն իջեցվել է ջրի մեջ: Անդրաձայնն օգնում է նաև չղջիկներին, որոնք վատ տեսողություն ունեն կամ էլ, ընդհանրապես, ոչինչ չեն տեսնում: Իրենց լսողական ապարատի միջոցով անդրաձայնային ալիքներ արձակելով վայրկյանում մինչև 250 անգամ` դրանք կարողանում են կողմնորոշվել թռչելիս և հաջողությամբ որս են անում անգամ լիակատար խավարի մեջ:

Մեկնաբանի՛ր...

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.