Posted in Հայրենագիտություն, Հռչակավոր մարդիկ, Ճամբար, Մայրենի, Միայն հայտնիների աշխարհում, Պատմություն, Վերլուծություններ, ամբողջ աշխարհը, ես գիտեմ..., Արի ծանոթանանք մտավորականներին, Գրաբար, Ես կարողանում եմ, նյութեր, Լրագրական Ակումբ

Խաչատուր Աբովյան|Նոր ժամանակի հայ ազդարարը

 

71299_b

Խաչատուր Ավետիքի Աբովյան գրող, մանկավարժ, ազգագրագետ, հասարակական գործիչ: Նրան համարում են աշխարհաբար գրականության հիմնադիր: Նա ծնվել է Երևանին կից Քանաքեռ գյուղում 1804-1805 (այս թվերը իր գերմանացի ընկերոջը գրված գերմաներեն նամակից է վերցված սակայն կա նաև այլ վարկածներ՝ 1806,1809) թվականի հոկտեմբերի տասնհինգին: Ազգանունը որ կրում է իր նախապապ նահապետական տոհմի հայր Աբովից է գալիս: Աբովը բավականին հարգված է եղել Քանաքեռում:

images (12)

1819-ին ծնողները նրան տանում են Էջմիածին՝ վանական դպրոց Եփրեմ Ա Ձորագեղցու մոտ: 1822-ին Անտոն եպիսկոպոսի մոտ ուսում առնելուց հետո մեկնում է Թիֆլիս հայկաբան Պողոս Վարդապետի մոտ սովորելու և 1824 թվականին  մտնում է Ներսիսյան դպրոց՝ Ներսես Աշտարակեցու մոտ ու սովորում մինչ 1826: Այնտեղ սովորում է հայոց լեզու, ռուսերեն, պարսկերեն, մասամբ ֆրանսերեն, կրոնագիտություն,
ճարտասանություն, պատմություն, տրամաբանություն և այլն:

Աշխատիլ, տքնիլ, պայքարիլ` միայն և միայն ժողովրդիս և մարդկության համար…Ես երբեք չեմ կարող ապրիլ առանց Աբովյանի…

                                                                                                                                       Կոմիտաս

1829-ին Նա Էստոնացի գիտնական Ֆրիդրիխ Պարրոտի հետ բարձրանում է Արարատը որպես թարգմանիչ և հանգամանքներին ծանոթ մարդ: Հետագայում Խաչատուր Աբովյանը ուզում է մեկնել Վենետիկի Սուրբ Ղազարի միաբանություն և այդ պատճառով գնում է Հաղպատ կաթողիկոսից թույլտվություն ստանալու սակայն իր մտադրությունը չի իրականացնում: Ֆրիդրիխ Պարրոտը վերադառնալով Դորպատ իր և իր հոր Գևորգի միջնորդությամբ Աբովյանին կանչում է ուսման Դորպատի համալսարանում: 1830-1836 թվականներին սովորում է այնտեղ:

Սովորել ավարտելուց հետո վերադառնում է հայրենիք լի հասարակական,մանկավարժական ու ստեղծագործական բարեփոխումների նպատակներով: Աբովյանը մանկավարժական իր գաղափարներով ուզում է դպրոց բացել Էջմիածնում որտեղ կլինեն լուսավորիչ ուսուցիչներ և եկեղեցականներ:Կաթողիկոս Հովհաննես Կարբեցին իր հակակրանքի պատճառով չի թողում Աբովյանին կառուցել այդ դպրոցը քանի որ կաթողիկոսը առաջադիմության ու լուսավորության դեմ էր պայքարում: Էջմիածնի մերժումից հետո նա հասկանում է որ արքունի դպրոցը ուր ստիպված ոտք է դնում իր երազածը չէ.

«Ստիպեալ ի չքավորութենէ, մտի ի պաշտօն արքունի, զոր ոչն երբեք կամէի»

                                                                                                               Խաչատուր Աբովյան

Աբովյանը շատ մանկավարժական նորարարություններ է բերում որոնք մինչ այժմ արդի են ու կարևոր: 1837-ին նա աշխատանքի է անցնում Թիֆլիսի գավառական դպրոցում որպես տեսուչ և ուսուցիչ այնտեղ մասամբ կարողանում է իրականացնել իր երազանքները: Այնտեղ նա դասավանդում էր ռուսերեն, ֆրանսերեն, պատմություն աշխարհագրություն և թվաբանություն: Նա իր մանկավարժության հիմքում դնում էր հայրենասիրությունը, ազգային ինքնաճանաչողությունը և լուսավորչությունը:Նա առաջարկում էր ժողովրդայնացնել դպրոցը ու մատչելի, կիրառելի դարձնել այն սովորողների համար:

Շարունակել կարդալ “Խաչատուր Աբովյան|Նոր ժամանակի հայ ազդարարը”