Posted in Մայրենի, Քերականություն, ես գիտեմ..., Գրաբար, Գրականություն, նյութեր

Կրթահամալիրի հիմնը

Անդաստան

Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղությո՜ւն թող ըլլա…
Ո՛չ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին.
Ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի՝
Օրհներգությո՜ւն թող ըլլա:

Արևմտյան կողմն աշխարհի
Բերրիությո՜ւն թող ըլլա…
Ամեն աստղե ցող կայլակի,
Ու ամեն հասկ ձուլե ոսկի.
Եվ ոչխարներն երբ սարին վրա արածանին՝
Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:

Հյուսիսային կողմն աշխարհի
Առատություն թող ըլլա…
Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդին.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝
Բերկրությո՜ւն թող ըլլա:

Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերում թող ըլլա…
Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,
Հորդի գինին բաժակներուն.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝
Սիրերգությո՜ւն թող ըլլա։

Բառային Աշխատանք

Անդաստան- դաշտ, հանդ

Ակոս- Ցանքի համար նախատեսված լայնավուն փոս

Կոչնակ- Եկեղեցու զանգ

Կայլակ- ցող, շաղ

Ցորյան- ցորենի

Գերանդի- Սուր լուսնաձև ծայրով գործիկ հունձքի համար:

Աղուն- Աղալու հացահատիկ

Բերկրություն- բերկրանք, ցնծություն, ուրախություն

Հորդի- հոսի, լցվի, լայնաբերան թափվել

Սիրերգություն- Սեր, սիրո փառաբանում, սիրային պատմություն

Մեկնաբանի՛ր...

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.