Posted in Հասարակագիտություն, ես գիտեմ..., նյութեր

Աշխատանքի իրավունքը

Ըստ մարդկության մի մասի աշխատանքը մարդու պարտականությունն է, մի այլ մաս կարծում է որ դա մարդու ընտրությունն է, որոշները՝ որ դա իրավունքն է մարդու, իսկ ոմանք՝ պատիժը: Ի վերջո ինչ է իրենից ներկայացնում աշխատանքը հասարակության շրջանում, և ինչպես է մեր երկրում կանոնավորվում աշխատանքային հարաբերությունները, վեճերը: Վերևում թվարկվածներից որ պնդումն էլ ձեզ ավելի համոզիչ լինի, միևնույն է մարդուն ի սկզբանե պետք է իրավունք տրվի դրա համար:

Հոդված 13. Աշխատանքային հարաբերությունները

Աշխատանքային հարաբերությունները աշխատողի և գործատուի փոխադարձ համաձայնության վրա հիմնված հարաբերություններն են, ըստ որի` աշխատողն անձամբ, որոշակի վարձատրությամբ կատարում է աշխատանքային գործառույթներ (որոշակի մասնագիտությամբ, որակավորմամբ կամ պաշտոնում աշխատանք)` ենթարկվելով ներքին կարգապահական կանոններին, իսկ գործատուն ապահովում է աշխատանքային օրենսդրությամբ, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերով նախատեսված աշխատանքի պայմաններ:

Հոդված 15. Քաղաքացիների աշխատանքային իրավունակությունը և գործունակությունը

1. Աշխատանքային իրավունքներ ունենալու և պարտականություններ կրելու ունակությունը (աշխատանքային իրավունակություն) հավասարապես ճանաչվում է Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների համար: Օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք Հայաստանի Հանրապետությունում ունեն այնպիսի աշխատանքային իրավունակություն, ինչպիսին Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

2. Աշխատանքային իրավունակությունը և իր գործողություններով աշխատանքային իրավունքներ ձեռք բերելու և իրականացնելու, իր համար աշխատանքային պարտականություններ ստեղծելու ու դրանք կատարելու քաղաքացու ունակությունը (աշխատանքային գործունակություն) լրիվ ծավալով ծագում է տասնվեց տարեկան դառնալու պահից, բացառությամբ սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերի:


Այսպիսով, հետևություն կարելի է անել, որ օրենքը նախատեսում է աշխատանքի իրավունք բոլոր ՀՀ և արտերկրի քաղաքացիների մասին: Այստեղ կարևոր է 16 տարին լրացած լինելը, սակայն օրենքը նաև նախատեսում է 16-ից ցածրների համար աշխատանքի իրավունք որոշ վերապահումներով:


Տասնվեց տարին լրացած անչափահասը կարող է գործունակ ճանաչվել, եթե նա աշխատում է ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությամբ:

Մեկնաբանի՛ր...

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.