Posted in Հայրենագիտություն, Հռչակավոր մարդիկ, Մայրենի, Միայն հայտնիների աշխարհում, Պատմություն, Վերլուծություններ, ամբողջ աշխարհը, ես գիտեմ..., Արի ծանոթանանք մտավորականներին, Գրաբար, Գրականություն, նյութեր

Մայրենի լեզվի համաշխարհային օր | International day of native language

Մշո Ճառընտիր
Շարունակել կարդալ “Մայրենի լեզվի համաշխարհային օր | International day of native language”
Posted in Հայրենագիտություն, Պատմություն, նյութեր

Պետական կառավարման համակարգը Արշակունիների ժամանակ | Քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն

Դադիվանք
Շարունակել կարդալ “Պետական կառավարման համակարգը Արշակունիների ժամանակ | Քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն”
Posted in Հայրենագիտություն, Հոդվածներ, Հռչակավոր մարդիկ, Մայրենի, Միայն հայտնիների աշխարհում, Պատմություն, ամբողջ աշխարհը, ես գիտեմ..., Արի ծանոթանանք մտավորականներին, Ես կարողանում եմ, նյութեր, Լրագրական Ակումբ

Արամ Խաչատրյան

Արամ Խաչատրյան՝ ծնվել է 1903 թվականի հունիսի 6-ին, Կոջորում, Վրաստանում , հայ կոմպոզիտոր է , մանկավարժ,  դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1945 թվականից), Սովետական Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի ակադեմիկոս (1963 թվականից): Խաչատրյանը ճանաչված է որպես համաշխարհային դասական:

Արամ Խաչատրյանը մանկությունը և պատանեկությունը անցկացրել է ցարական Կովկասի մշակութային բազմազգ մայրաքաղաքում՝ Թիֆլիսում, ապա 1921 թվականին ավագ եղբոր հետ տեղափոխվել է Մոսկվա։ Չունենալով տարրական երաժշտական գիտելիքներ՝ ընդունվել է Գնեսինի պետական երաժշտական ինստիտուտ՝ համատեղությամբ սովորելով Մոսկվայի կոնսերվատորիայում։ Առաջին մեծ գործը եղել է «Դաշնամուրի կոնցերտը» (1936 թվական), որով նա հայտնի է դարձել ԽՍՀՄ երկաթե վարագույրից դուրս։ 


Հին Թիֆլիսը հնչուն, երաժշտական քաղաք է. բավական էր անցնել կենտրոնից քիչ հեռու գտնվող փողոցներով ու նրբանցքներով, որպեսզի մխրճվել ամենատարբեր աղբյուրներից ստեղծված երաժշտական մթնոլորտի մեջ…

Արամ Խաչատրյան


Խաչատրյանը 20-րդ դարի ամենաճանաչված հայ կոմպոզիտորն էր, հետաքրքիր է նաև, որ հայկական առաջին բալետի, սիմֆոնիայի, կոնցերտի և ֆիլմի երաժշտության հեղինակը հենց ինքն է։ Բազմազգ կովկասյան միջավայրում ապրելն է պատճառը, որ նա իր ստեղծագործություններում լայնորեն օգտագործել է հայկական և կովկասյան, Արևելյան Եվրոպայի, Մերձավոր Արևելքի ժողովրդի ազգային երաժշտությունը:

Շարունակել կարդալ “Արամ Խաչատրյան”
Posted in Հայրենագիտություն, Հռչակավոր մարդիկ, Ճամբար, Մայրենի, Միայն հայտնիների աշխարհում, Պատմություն, Վերլուծություններ, ամբողջ աշխարհը, ես գիտեմ..., Արի ծանոթանանք մտավորականներին, Գրաբար, Ես կարողանում եմ, նյութեր, Լրագրական Ակումբ

Խաչատուր Աբովյան|Նոր ժամանակի հայ ազդարարը

 

71299_b

Խաչատուր Ավետիքի Աբովյան գրող, մանկավարժ, ազգագրագետ, հասարակական գործիչ: Նրան համարում են աշխարհաբար գրականության հիմնադիր: Նա ծնվել է Երևանին կից Քանաքեռ գյուղում 1804-1805 (այս թվերը իր գերմանացի ընկերոջը գրված գերմաներեն նամակից է վերցված սակայն կա նաև այլ վարկածներ՝ 1806,1809) թվականի հոկտեմբերի տասնհինգին: Ազգանունը որ կրում է իր նախապապ նահապետական տոհմի հայր Աբովից է գալիս: Աբովը բավականին հարգված է եղել Քանաքեռում:

images (12)

1819-ին ծնողները նրան տանում են Էջմիածին՝ վանական դպրոց Եփրեմ Ա Ձորագեղցու մոտ: 1822-ին Անտոն եպիսկոպոսի մոտ ուսում առնելուց հետո մեկնում է Թիֆլիս հայկաբան Պողոս Վարդապետի մոտ սովորելու և 1824 թվականին  մտնում է Ներսիսյան դպրոց՝ Ներսես Աշտարակեցու մոտ ու սովորում մինչ 1826: Այնտեղ սովորում է հայոց լեզու, ռուսերեն, պարսկերեն, մասամբ ֆրանսերեն, կրոնագիտություն,
ճարտասանություն, պատմություն, տրամաբանություն և այլն:

Աշխատիլ, տքնիլ, պայքարիլ` միայն և միայն ժողովրդիս և մարդկության համար…Ես երբեք չեմ կարող ապրիլ առանց Աբովյանի…

                                                                                                                                       Կոմիտաս

1829-ին Նա Էստոնացի գիտնական Ֆրիդրիխ Պարրոտի հետ բարձրանում է Արարատը որպես թարգմանիչ և հանգամանքներին ծանոթ մարդ: Հետագայում Խաչատուր Աբովյանը ուզում է մեկնել Վենետիկի Սուրբ Ղազարի միաբանություն և այդ պատճառով գնում է Հաղպատ կաթողիկոսից թույլտվություն ստանալու սակայն իր մտադրությունը չի իրականացնում: Ֆրիդրիխ Պարրոտը վերադառնալով Դորպատ իր և իր հոր Գևորգի միջնորդությամբ Աբովյանին կանչում է ուսման Դորպատի համալսարանում: 1830-1836 թվականներին սովորում է այնտեղ:

Սովորել ավարտելուց հետո վերադառնում է հայրենիք լի հասարակական,մանկավարժական ու ստեղծագործական բարեփոխումների նպատակներով: Աբովյանը մանկավարժական իր գաղափարներով ուզում է դպրոց բացել Էջմիածնում որտեղ կլինեն լուսավորիչ ուսուցիչներ և եկեղեցականներ:Կաթողիկոս Հովհաննես Կարբեցին իր հակակրանքի պատճառով չի թողում Աբովյանին կառուցել այդ դպրոցը քանի որ կաթողիկոսը առաջադիմության ու լուսավորության դեմ էր պայքարում: Էջմիածնի մերժումից հետո նա հասկանում է որ արքունի դպրոցը ուր ստիպված ոտք է դնում իր երազածը չէ.

«Ստիպեալ ի չքավորութենէ, մտի ի պաշտօն արքունի, զոր ոչն երբեք կամէի»

                                                                                                               Խաչատուր Աբովյան

Աբովյանը շատ մանկավարժական նորարարություններ է բերում որոնք մինչ այժմ արդի են ու կարևոր: 1837-ին նա աշխատանքի է անցնում Թիֆլիսի գավառական դպրոցում որպես տեսուչ և ուսուցիչ այնտեղ մասամբ կարողանում է իրականացնել իր երազանքները: Այնտեղ նա դասավանդում էր ռուսերեն, ֆրանսերեն, պատմություն աշխարհագրություն և թվաբանություն: Նա իր մանկավարժության հիմքում դնում էր հայրենասիրությունը, ազգային ինքնաճանաչողությունը և լուսավորչությունը:Նա առաջարկում էր ժողովրդայնացնել դպրոցը ու մատչելի, կիրառելի դարձնել այն սովորողների համար:

Շարունակել կարդալ “Խաչատուր Աբովյան|Նոր ժամանակի հայ ազդարարը”

Posted in Հասարակագիտություն, Պատմություն, Վերլուծություններ, ամբողջ աշխարհը, ես գիտեմ..., Ես կարողանում եմ, նյութեր

Ինչ է Հեղափոխությունը

  • Սահմանեք «Հեղափոխություն» հասկացությունից ածանցյալ 10 հասկացություններ;

Խուճապ, հեղաշրջում, հակադրություններ, արտագաղթ, քաղաքացիական պատերազմ, Տնտեսական բարելավում, Իշխանափոխություն, Արժեհամակարգի փոխում, Նոր քաղաքական հնարավորություններ, նոր աշխարհայացք:

  • Վերլուծեք անհատի և ամբոխի դերերը հեղափոխությունների դարաշրջանում;

Եթե ոչ հեղափոխական միջավայրում անհատը կարող էր արարել, ու ապրել ոչ ինչ-որ մեկի ազդեցության տակ:Ապա հեղափոխությունը սովորական քաղաքացուց կամ պահանջում է պայքարել ինչ-որ մեկի առաջ քաշած արժեքների ու խնդիրների համար, կամ էլ բարձրացնել սեփական աշխատաոժը, փորձը, առաջարկները:Ու եթե այդ անհատը չգտնի համախոհներ դժվար նրան հաջողվի հեղափոխություն և իշխանության տապալում: