Posted in English, Հայրենագիտություն, Հանրահաշիվ, Հասարակագիտություն, Հոդվածներ, Հովհաննես Թումանյան, Հռչակավոր մարդիկ, Ճամբար, Ճամփորդություններ, Մաթեմատիկա, Մայրենի, Միայն հայտնիների աշխարհում, Պատմություն, Պատումներ, Ռուսերեն, Վերլուծություններ, Տնտեսությունը մեր աչքերում, Փոքրիկ թարգմանություններ, Քերականություն, Քիմիա, Ֆիզիկա, ամբողջ աշխարհը, ես գիտեմ..., Ամանոր, Ամենա-Ամենա, Անգլերեն, Անհատական պլան, Աշխարհագրություն, Առողջագիտություն, Արի ծանոթանանք մտավորականներին, Գրաբար, Ես կարողանում եմ, Ես հորինում եմ, Երկրաչափություն, նյութեր, Իսպաներեն, Իրավագիտություն

Հավաքից Հավաք | Տարեկան Հաշվետվություն

Շարունակել կարդալ “Հավաքից Հավաք | Տարեկան Հաշվետվություն”
Posted in Հայրենագիտություն, Հռչակավոր մարդիկ, Մայրենի, Միայն հայտնիների աշխարհում, Պատմություն, Վերլուծություններ, ամբողջ աշխարհը, ես գիտեմ..., Արի ծանոթանանք մտավորականներին, Գրաբար, Գրականություն, նյութեր

Մայրենի լեզվի համաշխարհային օր | International day of native language

Մշո Ճառընտիր
Շարունակել կարդալ “Մայրենի լեզվի համաշխարհային օր | International day of native language”
Posted in Հայրենագիտություն, Հռչակավոր մարդիկ, Ճամբար, Մայրենի, Միայն հայտնիների աշխարհում, Պատմություն, Վերլուծություններ, ամբողջ աշխարհը, ես գիտեմ..., Արի ծանոթանանք մտավորականներին, Գրաբար, Ես կարողանում եմ, նյութեր, Լրագրական Ակումբ

Խաչատուր Աբովյան|Նոր ժամանակի հայ ազդարարը

 

71299_b

Խաչատուր Ավետիքի Աբովյան գրող, մանկավարժ, ազգագրագետ, հասարակական գործիչ: Նրան համարում են աշխարհաբար գրականության հիմնադիր: Նա ծնվել է Երևանին կից Քանաքեռ գյուղում 1804-1805 (այս թվերը իր գերմանացի ընկերոջը գրված գերմաներեն նամակից է վերցված սակայն կա նաև այլ վարկածներ՝ 1806,1809) թվականի հոկտեմբերի տասնհինգին: Ազգանունը որ կրում է իր նախապապ նահապետական տոհմի հայր Աբովից է գալիս: Աբովը բավականին հարգված է եղել Քանաքեռում:

images (12)

1819-ին ծնողները նրան տանում են Էջմիածին՝ վանական դպրոց Եփրեմ Ա Ձորագեղցու մոտ: 1822-ին Անտոն եպիսկոպոսի մոտ ուսում առնելուց հետո մեկնում է Թիֆլիս հայկաբան Պողոս Վարդապետի մոտ սովորելու և 1824 թվականին  մտնում է Ներսիսյան դպրոց՝ Ներսես Աշտարակեցու մոտ ու սովորում մինչ 1826: Այնտեղ սովորում է հայոց լեզու, ռուսերեն, պարսկերեն, մասամբ ֆրանսերեն, կրոնագիտություն,
ճարտասանություն, պատմություն, տրամաբանություն և այլն:

Աշխատիլ, տքնիլ, պայքարիլ` միայն և միայն ժողովրդիս և մարդկության համար…Ես երբեք չեմ կարող ապրիլ առանց Աբովյանի…

                                                                                                                                       Կոմիտաս

1829-ին Նա Էստոնացի գիտնական Ֆրիդրիխ Պարրոտի հետ բարձրանում է Արարատը որպես թարգմանիչ և հանգամանքներին ծանոթ մարդ: Հետագայում Խաչատուր Աբովյանը ուզում է մեկնել Վենետիկի Սուրբ Ղազարի միաբանություն և այդ պատճառով գնում է Հաղպատ կաթողիկոսից թույլտվություն ստանալու սակայն իր մտադրությունը չի իրականացնում: Ֆրիդրիխ Պարրոտը վերադառնալով Դորպատ իր և իր հոր Գևորգի միջնորդությամբ Աբովյանին կանչում է ուսման Դորպատի համալսարանում: 1830-1836 թվականներին սովորում է այնտեղ:

Սովորել ավարտելուց հետո վերադառնում է հայրենիք լի հասարակական,մանկավարժական ու ստեղծագործական բարեփոխումների նպատակներով: Աբովյանը մանկավարժական իր գաղափարներով ուզում է դպրոց բացել Էջմիածնում որտեղ կլինեն լուսավորիչ ուսուցիչներ և եկեղեցականներ:Կաթողիկոս Հովհաննես Կարբեցին իր հակակրանքի պատճառով չի թողում Աբովյանին կառուցել այդ դպրոցը քանի որ կաթողիկոսը առաջադիմության ու լուսավորության դեմ էր պայքարում: Էջմիածնի մերժումից հետո նա հասկանում է որ արքունի դպրոցը ուր ստիպված ոտք է դնում իր երազածը չէ.

«Ստիպեալ ի չքավորութենէ, մտի ի պաշտօն արքունի, զոր ոչն երբեք կամէի»

                                                                                                               Խաչատուր Աբովյան

Աբովյանը շատ մանկավարժական նորարարություններ է բերում որոնք մինչ այժմ արդի են ու կարևոր: 1837-ին նա աշխատանքի է անցնում Թիֆլիսի գավառական դպրոցում որպես տեսուչ և ուսուցիչ այնտեղ մասամբ կարողանում է իրականացնել իր երազանքները: Այնտեղ նա դասավանդում էր ռուսերեն, ֆրանսերեն, պատմություն աշխարհագրություն և թվաբանություն: Նա իր մանկավարժության հիմքում դնում էր հայրենասիրությունը, ազգային ինքնաճանաչողությունը և լուսավորչությունը:Նա առաջարկում էր ժողովրդայնացնել դպրոցը ու մատչելի, կիրառելի դարձնել այն սովորողների համար:

Շարունակել կարդալ “Խաչատուր Աբովյան|Նոր ժամանակի հայ ազդարարը”

Posted in Մայրենի, Փոքրիկ թարգմանություններ, Գրաբար, Ես կարողանում եմ, նյութեր

Թարգմանություն Գրաբարից

Ձմեռ էանց, անձրևք անցին և գնացեալ մեկնեցան: Ծաղիկք երեւեցան յերկրի մերում.ժամանակ եհաս յատանելոյ. Ձայն տատրակի լսելի եղև յերկրի մերում. Թզենի արձակեաց զբողբոջ իւր. Որթք մեր ծաղկեալք ետուն զհոտս իւրեանց: Արի՛ ե՛կ, մերձաւոր իմ, գեղեցիկ իմ, աղաւնի իմ:…Երևեցո՛ ինձ զերեսս քո և լսելի արա ինձ զբարբառ քո. Զի բարբառ քո քաղցր է և տեսիլ քո գեղեցիկ:

Ձմեռը անցավ, անձրևները անցան և գնացին, մեկնեցին:Ծաղիկները երևացին մեր երկրում.ժամանակը հասավ էտելու. Ձայնը տատրակի լսելի դարձավ մեր երկրում.Թզենին արձակեց բողբոջները իր,Որթերը մեր ծաղկեցին՝ տվեցին հոտը իրենց:Արի՛ ե՛կ, իմ մերձավոր, իմ գեղեցիկ, իմ աղավնի…Ցու՛յց տուր ինձ երեսը քո և լսելի արա բարբառը քո. Բարբառը քո քաղցր է և տեսքը քո գեղեցիկ

Posted in Մայրենի, Փոքրիկ թարգմանություններ, Գրաբար, Ես կարողանում եմ, նյութեր

Թարգմանություն Գրաբարից

Լուարուք զի ասացաւ.  ակն ընդ ական, և ատամն ընդ ատաման: Այլ ես ասեմ ձեզ՝
մի՛ կալ հակառակ չարին. այլ եթէ ոք ածիցէ ապտակ յաջ ծնօտ քո՝ դարձո նմա  և միւսն: Եւ որ կամիցի ոք դատել եւ առնուլ զշապիկս քո,  թո՛ղ նմա եւ զբաճկոն քո: Եվ որ տարապարհակ վարիցէ զքեզ մղոն մի, ե՛րթ ընդ նմա և երկուս: Որում խնդրէ ի քէն՝ տո՛ւր, եւ որ կամի փոխ առնել ի քէն՝ մի՛ դարձուցանէր զերեսս:

 

Լսեք, քանի որ ասաց. աչքի դիմաց աչք, և ատամի դիմաց ատամ:Մի բան ասեմ ձեզ,չարին հակառակ մի կանգնեք, կամ եթե մի ոք ձեր աջ այտին ապտակ կհասցնի՝մյուս այտը դարձեք դեպի նա:Եվ եթե մեկը կկամենա դատել և  առնել ձեր շապիկը, դրա հետ թող վերցնի ձեր բաճկոնը:Եվ եթե անպատճառ ձեզ մի մղոն կվարի երկրոորդն էլ գնա նրա հետ:Ով կխնդրի քեզնից՝ տուր, և ով կամենում է պարտք անել քեզնից՝ մի՛ երես դարձրու նրանից