Posted in English, Փոքրիկ թարգմանություններ, ամբողջ աշխարհը, ես գիտեմ..., Անգլերեն, Առողջագիտություն, նյութեր, Կենսաբանություն

Բնապահպանական խնդիրները Հնդկաստանում|Նախագծային շաբաթ

hsthdbnjfgnyfmugyk

Հնդկաստանում շատ էկոլոգիական մարտահրավերներ կան:Օդի,ջրի աղտոտումը,աղբը և բնական միջավրի ծուխը այդ բոլոր մարտահրավերներն են  նետված Հնդկաստանին:Նաև բնությունը կտրուկ անկում է ապրում երկրում:Իրավիճակը ավելի վատ էր 1947-1995թ. թ. ընկած հատվածում:

Շարունակել կարդալ “Բնապահպանական խնդիրները Հնդկաստանում|Նախագծային շաբաթ”

Posted in Ֆիզիկա, ես գիտեմ..., նյութեր, Կենսաբանություն

Ենթաձայն և Անդրաձայն

 

Ձայնի զգացողությունն ու արտաբերումը ամենակարևոր բաներից մեկն է մարդու կենսունակության և լիարժեքության համար:Ձայնը բնութագրվում է հաճախությամբ և բարձրությամբ։ Ձայնի հաճախությունը ձայնական ալիքի կատարած տատանումների թիվն է 1 վայրկյանում։ Այն չափում են Հերցերով (Հց)։Մարդկանց համար լսելի է                 16հց հաճախությունից մինչ 20000հց հաճախություն:Սրանից ցածր հաճախությունները կոչվում են Ենթաձայներ ՝ բարձրը՝ Անդրաձայներ:Ենթաձայներ կան հենց մեր մարմնում:Դրանք առաջանում են ռեզոնանսերից:

Untitled000

Շարունակել կարդալ “Ենթաձայն և Անդրաձայն”

Posted in ես գիտեմ..., Առողջագիտություն, նյութեր, Կենսաբանություն

Ինչպես ապրել առողջ

9 գործոններ որոնք դեր ունեն առողջության մեջ՝

  1. հիգիենա
  2. առողջ սնունդ
  3. մարզանք և կոփում
  4. առողջ ապրելաերպ
  5. շրջակա միջավայր
  6. ժառանգականություն
  7. աղքատություն
  8. կրթություն
  9. վնասակար սովորություններ

Հարկավոր է օրական  մեկ անգամ ատամները լվանալ վերևից ներքև շարժումով:Սկզբում վերևի ատամները ապա ներքևի, կարևոր է նաև ոչ միայն ատամները այլ ամբողջ բերանի խոռոչը լվանալ:Ամսեկան մեկից երկու անգամ յոդով և սոդայաջրով ողողել բերանը:

Զբաղվել կոփմամբ՝ հարկավոր չէ կյանքը նվիրել սպորտին սակայն լինել մարզված վիճակում:Առավոտյան կամ երեկոյան անել 4-5 տեսակի ֆիզիկական վարժանքներ:

Առողջության մեջ մեծ դեր ունի նաև ժառանգականությունը,քանի որ դու նախնիներից քեզ փոխանցված գեներից հրաժարվել չես կարող:Գեները ազդում են մարդու առողջական վիճակի, հասակի, քաշի, արտաքին տեսքի և մտավոր կարողությունների վրա:

Մարդու աղքատության աստիճանը նույնպես կապված է մարդու առողջության հետ,քանի որ մարդուն ֆինանսներ են հարկավոր հիգենիայի պարագաներ, առողջ սնունդ, առողջագիտական կրթություն ստանալու համար:

Կրթությունը կարևոր է այն առումով, որ մարդ մետք է կրթվի, որպեսզի իմանա ինչպես հոգա իր առողջությունը, ինչը կարող է լավ, ինչը՝ վատ ազդեցություն ունենալ առողջության վրա:

Առողջությունը պահպանելու համար շատ կարևոր է հրաժարվել վատ սովորություններից օրինակ՝ ծխելուց, ալկոհոլից և այլն:

Posted in ամբողջ աշխարհը, նյութեր, Կենսաբանություն

Գլխուղեղ՝ օրգան,որ միշտ պետք է…

Գլխուղեղը պատասխանատու է մարդու վարքագծի և գիտակցված գործողությունների համար:Գլուխեղը ունի շատ հետաքրքիր ֆունկցիաներ և հնարավորություններ որոնց մասին մարդկանց մի մասը չգիտի: Շարունակել կարդալ “Գլխուղեղ՝ օրգան,որ միշտ պետք է…”

Posted in ամբողջ աշխարհը, նյութեր, Կենսաբանություն

Լուսատտիկ

Լուսատտիկները կենսալուսատվության լավագույն օրինակն են: Գոյություն ունի լուսատտիկների 2000 տարբեր տեսակ: Այս փոքրիկ պայծառ արարածներին կարելի է հանդիպել երկրագնդի բարեխառն ու տրոպիկական կլիմայական պայմանններ ունեցող վայրերում, և սրանց կենսալուսատվության առանձնահատկությունները կարող են տարբեր լինել նույնիսկ նույն տեսակների մոտ՝ կախված աշխարհագրական առանձնահատկություներից:Որոշ տեսակներ կարողանում են կարգավորել լուսարձակումը՝ կայծեր արձակելով։նրանք լուսարձակումը ծառայեցնում են պաշտպանության և, նույնիսկ, քողարկման նպատակներին։Նրանք արձակում են սպիտակ,կանաչ կամ դեղին լույսեր։Միջին դարերում հարուստ կանայք լուսատտիկները գիշերով  օգտագործում էին որպես  լապտեր։Նրանց օրգանիզմում  նրանց վրա կա մի բջջի տեսակ որը ունի հարյուրավոր մանր խողովակներ և երբ այդ խողովակները բացվում են և շփվում օդի հետ և այդ իսկ պատճառով վառվում։Լուսատտիկ հասկացողության մեջ ոչ միայն բզեզներն են այլ նաև ուրիշ կենդանիներ,բույսեր,սնկեր։Գոյություն ունի ավելի քան կենսալուսատու սնկերի 60 տարբեր տեսակ, որոնցից շատերը աղոտ լուսատվություն ունեն, սակայն կան նաև բավականին պայծառ տեսակներ: Գիտնականները դեռևս ուսումնասիրություններ են իրականացնում պարզելու համար, թե ինչու են այս տեսակները լույս տալիս: Որոշ գիտնականներ կարծում են, որ դա իրենց թունավորության մասին նախազգուշացում է, մյուսները կարծում են, որ դա կարող է լինել կենդանիներին գրավող միջոց, որն այս արարածները կարող էին օգտագործել իրենց իսկ օգտին: Այսպես որոշ գիտնականներ կարծում են, որ սնունդ դառնալուց խուսափելու համար սրանք լույս են արձակում՝ այսպիսով գրավելով մյուս գիշատիչների ուշադրությունը, այնպես որ, իրենցով սնվել ցանկացողներն իրենք որս դառնան մյուս արարածներ կողմից:

This slideshow requires JavaScript.