Posted in Հայոց Լեզու, Հռչակավոր մարդիկ, Մայրենի, Արի ծանոթանանք մտավորականներին, Գրականություն, նյութեր

Կարդում ենք Միսաք Մեծարենց

12-րդ դասարանցիներով ընթերցել ենք Միսաք Մեծարենցի մի քանի բանաստեղծություն` արևմտահայերեն։ Հղումը ստորև.

https://soundcloud.app.goo.gl/hQ3c7

Posted in Հայոց Լեզու, Հոդվածներ, Մայրենի, Պատումներ, Վերլուծություններ, ես գիտեմ..., Գրականություն, նյութեր

Մեր նոր աշխարհը

Անկեղծ ասած, գաղափար չունեմ թե որ թեմային է վերաբերում այս վերնագիրը, որով հանձնարարված է մտքերս գրել։ Ամեն դեպքում ես կգրեմ ճարակի մասին։

Թագաժահրի առաջին իսկ դեպքերից, բոլորը չգիտեմ թե որտեղից եկող վստահությամբ հայտարարում էին, թե «Աշխարհն այլևս նույնը չի լինի»: Ոչ վարակն էր ահասարսուռ, ոչ էլ վարակման ծավալը, ամեն դեպքում…

Փաստը, որ քաղաքական երևացող ու չերևացող շատ ուժեր ամբողջ աշխարհում, համաճարակի հանդեպ վախը, դրա դեմ մղվող պայքարի արդյունավետ կամ ոչ արդյունավետ լինելը, առողջապահական կանոններին հետևելու անհարմար զգացողությունները օգտագործում են ամբոխավարական (պոպուլիզմի ոչ ամփոփ թարգմանությունն է) նպատակներով, անհերքելի է։

Եթե վարակն այդքան ահռելի վտանգներ կրեր, չեմ կարծում, որ շատ ազդեցիկ երկրներ, ուժեր միայն երեսապաշտ պայքար կտանեին դրա դեմ։ Ամենն օգտագործվում է ամբոխներին ավելի արդյունավետ օգտագործելու հետին մտադրությամբ։ Ցանկացած շրջադարձային որոշում այս շրջանում, վերջիվերջո միտված է այդ գաղափարին։

Սա ամենևին չի ենթադրում, որ թագավարակ եզրույթն արհեստածին է, և վտանգավոր չէ։ Սա հասկանալու համար պետք է հայացք նետել համաշխարհային եղանակային ջերմաստիճանի բարձրացման դեմ մղվող պայքարին, սպառնալիքը իրական է` գոյություն ունի, դրա դեմ տարվող պայքարը` կրկին երեսապաշտ։

Մեր հասարակարգի կենտրոնական անդամը մենք ենք, մարդիկ, ու մեր անվտանգության համար առաջին «ապահովիչը» մեր շրջապատում այլ մարդկանց ներկայությունն է։ Խոսքը վատթարագույն իրավիճակներում շրջապատի այլ մարդկանցից օգնություն ստանալու մեջ չէ, այլ ունենալու այն երաշխիքը, որ դու մենակ չես։ Երկրորդական ֆիզիկական անվտանգության հարցերից առաջ, մենակ չլինելու մեր մոլուցքը, նախևառաջ հոգեբանական պահանջմունք է։

Եթե ուսումնասիրենք, տարրախուզության մեջ նույնպես կտեսնենք մարդ-մարդ շփման կարևորության պատճառներ։ Իսկ այն, որ մարդիկ ունեն զգայական օղակներ և այս օղակները իրար հանդիպելուց ջերմություն են ստեղծում, ազդեցություն ունենում մեկը մյուսի վրա, հասկանալի է բոլորիս։ Ինչքան էլ տրվենք տեղեկատվական նոր հնարավորություններին այս մթնոլորտների կապերը բարակ մետաղյա հաղորդալարերով չեն փոխանցվում, և ինչ-որ մի օր կանգնելու ենք հոգեկան որոշ լուրջ պահանջմունքների առաջ։

Այն ինչ գրել եմ վերևում ուղղակի մտքեր են, որոնք կարող են վիճարկելի լինել, ու ամենևին չեն ենթադրում անփույթ վերաբերմունք առողջապահական կանոնների հանդեպ։