Posted in Հայոց Լեզու, Մայրենի, Քերականություն, նյութեր

Գործնական Քերականություն

1. Լրացնել բաց թողնված տառերը:

Մի առավոտ, երբ նոր էր շամանդաղն անէացել, և արևի ոսկեդեղձան շողքերը նոր էին սփռվել աշխարհի վրա, զմրուխտյա մարգագետնում հավաքվեցին ծաղիկները` վարդը, մեխակը, հասմիկը, հիրիկը, հալևորուկը, նարդոսը, շուշանը, անմոռուկը և ընդհանրապես բոլորը` որոշելու` ով է լինելու իրենց թագավորը։ Հարցը հետաքրքրել էր ամենքին, ողջ տիեզերքին։ Անհամբեր ժպտում էին բորբ արփին, լուրթ երկինքը, բարձունքներից ակնդետ նայում էր արծիվը, թխկիների ու սոճիների ստվերում նստել էին առյուծը, վագրը, արջը, իսկ խմբված ծաղիկների մեջ վխտում էին թռչունները` տատրակը, առտույտը, փասիանները, արագիլները, բուերը` բոլորն ապշած ու հափշտակված ծաղիկների նրբությամբ, բույրով ու թույրերով, պչրանքով ու սեթևեթանքով։ Իսկ ծաղիկները, հասկանալով հարցի կարևորությունը, էլ ավելի էին զարդարվել ու պճնվել, սփռել արբեցնող բուրմունք` մարգագետինը դարձնելով զարդանախշ գորգ։ Վերջապես սկսվեց քվեարկությունը, և ծաղիկները բաժանվեցին երկու խմբի` մեխակի և վարդի կողմնակիցների։ Ներբողեցին մեկի սլացիկ հասակը, գանգուր գլուխը, մյուսի` շքեղաշուք տեսքը, թովչանքը, վառվռուն գույները։ Քվեարկությամբ անցավ վարդը և շառագունելով հաճույքից` բարձրացրեց նրբանուրբ գլուխը։

2. Հետևյալ բառերը ենթարկել բառակազմական վերլուծության`

վաշխառու, աշխարհայացք, սրածված, անարգանք, ընկեր, ձերբազատվել, չնաշխարհիկ, անկապտելի, բանսարկու, զարտուղի։

վաշխառու = վաշխ + առու (բարդ բառ), աշխարհայացք = աշխարհ + հայաց + ք (բարդածանցավոր բառ), սրածված = սուր + ածել (բարդ բառ), անարգանք = ան + արգ + անք (պարզածանցավոր բառ), ընկեր = ընդ + կեր (ածանցավոր բառ), ձերբազատվել = ձերբ + ազատվել (բարդ բառ), չնաշխարհիկ = չին + աշխարհ + իկ (բարդածանցավոր բառ), անկապտելի = ան + կապտ + ելի (պարզածանցավոր բառ), բանսարկու = բան + սարկ + ու (բարդածանցավոր բառ), զարտուղի = զ + արտ + ուղի (բարդ բառ):

3. Տեքստը զտել ավելորդ բառերից, ուղղել, խմբագրել:

Ես երեկ գնացել էի գրադարան: Գրադարանում հանդիպեցի ընկերոջս, որին երկար ժամանակ չէի հանդիպել: Մենք ողջագուրվեցինք: Նա պատմեց, որ ինքը վերջին մի քանի ամիսն անցկացրել է Փարիզում, եղել էտեդարժան վայրերում, հիացել է իր տեսածով: Ինքը շատ բան է սովորել այդ հրաշքների քաղաքում։ Եղել է քաղաքի թանգարաններում, տեսել է այնպիսի բաներ, որոնց մասին պատկերացում իսկ չուներ։ Նա խորհուրդ տվեց ինձ անպայման այցելել Փարիզ:

Երեկ գնացել էի գրադարան: Գրադարանում հանդիպեցի ընկերոջս, ում երկար ժամանակ չէի տեսել: Մենք ողջագուրվեցինք: Նա պատմեց, որ վերջին մի քանի ամիսն անցկացրել է Փարիզում, եղել է տեսարժան վայրերում, հիացել իր տեսածով: Շատ բան է սովորել այդ հրաշքների քաղաքում, եղել է քաղաքի թանգարաններում, տեսել այնպիսի բաներ, որոնց մասին պատկերացում իսկ չուներ։ Նա ինձ խորհուրդ տվեց անպայման այցելել Փարիզ:

4. Կապույտ և Գարուն բառերը նախադասությունների մեջ գործածել ուղիղ և փոխաբերական իմաստներով։

1ա. Նա տատիկին խնդրեց արդուկել կապույտ շրջազգեստը իր փոխարեն, քանզի ուշանում էր։

1բ. Մուրացիկի երգերը կապույտով էին լցրել առանց այդ էլ մռայլ փողոցը։

2ա. Նորապսակները գարնանը պատրաստվում էին գնել իրենց առաջին բնակարանը։

2բ. Շունը տեսնում էր թե ինչպես է տիրոջ տիրոջ աչքերում գարուն գալիս։

Posted in Հայոց Լեզու, Մայրենի, Քերականություն, նյութեր

Գործնական քերականություն

1. Լրացնել բաց թողնված տառերը:

Ինձ համար թանկ էր ոչ թե նրա օգնությունը, այլ միայն առողջությունը, միմիայն առողջությունը, թեկուզ նա լիներ վատթարագույնն աշխարհի բոլոր որդիներից։ Արցունքները խեղդում էին ինձ, հեծկլտում էի անօգնական երեխայի պես։ Ես սիրում էի Արմենին հոգուս ողջ ջերմությամբ, որովհետեւ նա ժուժկալ էր, կիրթ, բարձր, մաքուր, ինչպես Արագածի ձյունը: Ողբում էի ոչ միայն որդուս թշվառությունը, այլև կնոջս վիճակը։ Ինչպիսի՜ համբերությամբ էր պահել զավակներին։ Նա ինձ նման բարձրաձայն չէր հեկեկում, այլ լռելյայն, անմռունչ տանում էր հոգին բզկտող վիշտը։ Երբեմն տեսնում էի, որ վեր է թռչում պառկած տեղից, մտնում կողքի սենյակը` ստուգելու` արթուն է Արմենը, թե քնած։ Ապա վերադառնում էր և հանդարտիկ լալիս։ Ես տակավին չէի կորցրել հավատս` մի օր անբախտ որդուս բուժված տեսնելու։ Ինքս ինձ խաբելով մաքառում էի օրըստօրե խորացող դժբախտության դեմ։

Շարունակել կարդալ “Գործնական քերականություն”
Posted in Հայոց Լեզու, Մայրենի, Քերականություն

Հայոց լեզվի քերականական շտեմարանային աշխատանք

Օրվա թագուհին աջ ու ձախ ծաղիկներ էր սփռում` իր բարձրությունից հաղթական ժպիտով նայելով շրջապատող ամբոխին։ Սարսռուն ցուրտ էր, բայց նա հագել էր մուգ վարդագույն մետաքսյա զգեստ, որի մեջ ընդգծվում էր նրա շնորհագեղ կառուցվածքը։ Գեղեցկության մրցույթում հաղթած այդ աղջիկը, հազիվ կլիներ տասնինը տարեկան։ Երջանիկ ժպիտը զարդարել էր նրա զվարթ դեմքը։ Մաշկը նուրբ վարդագույն էր, շագանակագույն գանգուր մազերը սփռվել էին ճերմակ ուսերին` հազիվ սքողելով բաց կուրծքը։ Հոգեկան հաճույքից նրա այտերը շառագունել, իսկ երկնագույն աչքերը կայծկլտում էին։ Նա, շնորհալի խոնարհումներով, ողջունում էր շուրջը վխտացող ամբոխին, ընդունում նրա ծաղկեփնջերը և ափով օդային համբույրներ ուղարկում իր երկրպագուներին։ Շուտով գեղեցկուհու կառքը առաջ ընթացավ` կարգ-կարգ շարված էլեկտրասյուների միջով, և անհետացավ երեկոյան աղջամուղջի մեջ։

Posted in Հայոց Լեզու, Մայրենի, Քերականություն, նյութեր

Թելադրություն հայերեն լեզվից

Դեկտեմբերն էր` ամանորի նախօրյակը։ Մի փոքրիկ մակույկ հանդարտ լողում էր դեպի ծովախորշը, որ Վենետիկի հարավային կողմում էր։ Թեև ձմեռ էր, և սարսռեցնող ցուրտ էր, սակայն օդն այնքան մաքուր էր ու թափանցիկ, որ մակույկում գտնվող գեղեցկադեմ երիտասարդը չէր կարող չնկատել հանդիպակաց կղզյակի աշտարակավոր շինությունը։

_Իջեցրու՜ ինձ կղզու վրա, — խնդրեց անծանոթը ծերունազարդ մակույկավարին։

Բարձրադիր սարին կանգնած` նա շուրջն էր նայում. սաղարթախիտ ծառաստաններ, ձիթենիներ և կապույտ ծով։ Բնության գողտրիկ անկյուն էր դա` անկրկնելի հոգեթով, գոտևորված աղյուսե բարձրաբերձ պարսպով։

Երևի երկար կհիանար իր առջև տարածված հեքիաթային գեղեցկությամբ, եթե մի բամբ ձայն չընդհատեր նրա խորհրդածությունների շղթան։

_Ի՜նչ կուզես, որդյա՜կ: Ետ նայելով երիտասարդը տեսավ դիմացը կանգնած պատկառելի մի վանականի` փարթամ մորուքով, ճաղատ գլխով։

Posted in Հայոց Լեզու, Հոդվածներ, Մայրենի, Պատումներ, Վերլուծություններ, ես գիտեմ..., Գրականություն, նյութեր

Մեր նոր աշխարհը

Անկեղծ ասած, գաղափար չունեմ թե որ թեմային է վերաբերում այս վերնագիրը, որով հանձնարարված է մտքերս գրել։ Ամեն դեպքում ես կգրեմ ճարակի մասին։

Թագաժահրի առաջին իսկ դեպքերից, բոլորը չգիտեմ թե որտեղից եկող վստահությամբ հայտարարում էին, թե «Աշխարհն այլևս նույնը չի լինի»: Ոչ վարակն էր ահասարսուռ, ոչ էլ վարակման ծավալը, ամեն դեպքում…

Փաստը, որ քաղաքական երևացող ու չերևացող շատ ուժեր ամբողջ աշխարհում, համաճարակի հանդեպ վախը, դրա դեմ մղվող պայքարի արդյունավետ կամ ոչ արդյունավետ լինելը, առողջապահական կանոններին հետևելու անհարմար զգացողությունները օգտագործում են ամբոխավարական (պոպուլիզմի ոչ ամփոփ թարգմանությունն է) նպատակներով, անհերքելի է։

Եթե վարակն այդքան ահռելի վտանգներ կրեր, չեմ կարծում, որ շատ ազդեցիկ երկրներ, ուժեր միայն երեսապաշտ պայքար կտանեին դրա դեմ։ Ամենն օգտագործվում է ամբոխներին ավելի արդյունավետ օգտագործելու հետին մտադրությամբ։ Ցանկացած շրջադարձային որոշում այս շրջանում, վերջիվերջո միտված է այդ գաղափարին։

Սա ամենևին չի ենթադրում, որ թագավարակ եզրույթն արհեստածին է, և վտանգավոր չէ։ Սա հասկանալու համար պետք է հայացք նետել համաշխարհային եղանակային ջերմաստիճանի բարձրացման դեմ մղվող պայքարին, սպառնալիքը իրական է` գոյություն ունի, դրա դեմ տարվող պայքարը` կրկին երեսապաշտ։

Մեր հասարակարգի կենտրոնական անդամը մենք ենք, մարդիկ, ու մեր անվտանգության համար առաջին «ապահովիչը» մեր շրջապատում այլ մարդկանց ներկայությունն է։ Խոսքը վատթարագույն իրավիճակներում շրջապատի այլ մարդկանցից օգնություն ստանալու մեջ չէ, այլ ունենալու այն երաշխիքը, որ դու մենակ չես։ Երկրորդական ֆիզիկական անվտանգության հարցերից առաջ, մենակ չլինելու մեր մոլուցքը, նախևառաջ հոգեբանական պահանջմունք է։

Եթե ուսումնասիրենք, տարրախուզության մեջ նույնպես կտեսնենք մարդ-մարդ շփման կարևորության պատճառներ։ Իսկ այն, որ մարդիկ ունեն զգայական օղակներ և այս օղակները իրար հանդիպելուց ջերմություն են ստեղծում, ազդեցություն ունենում մեկը մյուսի վրա, հասկանալի է բոլորիս։ Ինչքան էլ տրվենք տեղեկատվական նոր հնարավորություններին այս մթնոլորտների կապերը բարակ մետաղյա հաղորդալարերով չեն փոխանցվում, և ինչ-որ մի օր կանգնելու ենք հոգեկան որոշ լուրջ պահանջմունքների առաջ։

Այն ինչ գրել եմ վերևում ուղղակի մտքեր են, որոնք կարող են վիճարկելի լինել, ու ամենևին չեն ենթադրում անփույթ վերաբերմունք առողջապահական կանոնների հանդեպ։