Posted in Մայրենի, Վերլուծություններ, Արի ծանոթանանք մտավորականներին, Եղիշե չարենց, նյութեր

Չարենց՝ Կապույտը

Չարենցի Կապույտը շարքում,կապույտ գույն լրացնում է դատարկությունը թեև ասես ոչ մի ջանք (բառի տեսքով) չի պահանջվում դրա համար:Կապույտի Չարենցը մի ուրիշ Չարենց է,շատ ավելի հանդարտ, հոգատար , բայց նաև չի կորցնում իր հատկանիշները:

Առավոտ կանուխ, երբ արև չկա,
Լուռ զգում եմ ես, —
Որ լուսե հոգին քնած աղջկա
Մոտի՛կ է այնպես:

Ու լսում եմ ես, լսում եմ միայն,
Երազուն-տրտում:
Ժպտում է հոգիս անդորր տրտմության
Գունատ կապույտում:

Զգում է հոգիս շրթերի վրա`
Անմարմին, դողդոջ
Կապույտ, երկնագույն համբույրը նրա
Լուսավո՛ր քրոջ:

Այս բանաստեղծության կապույտը կարծես «թափանցիկ» լինի, այսինքն այդ մթնոլորտը ստեղծված լինի այլ բառերով:Կապույտը նաև ասոցացվում է մի սևահեր փոքր քրոջ,ով նոր է արթնացել և աչքերն է տրորում…

 

 

Մեկնաբանի՛ր...

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.